Հնդկաստանը բազմանպատակային ստորջրյա ական է փորձարկել

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի ռազմածովային ուժերը և Պաշտպանական հետազոտությունների ու մշակումների կազմակերպությունն անցկացրել են բազմանպատակային ստորջրյա ծովային ականի հաջող փորձարկումներ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է երկրի Պաշտպանության նախարարությունը։

«Հնդկաստանի ռազմածովային ուժերը Հնդկաստանում մշակված գերժամանակակից ստորջրյա ծովային ականով հաջողությամբ մարտական հրաձգություն են անցկացրել, որը նախատեսված է քիչ նկատելի նավերին և սուզանավերին հակազդելու համար», - հայտարարել են նախարարությունում։ 

Ըստ գերատեսչության՝ ականը պատրաստ է շահագործման։

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը, մեկնաբանելով ականի փորձարկումը, ընդգծել է, որ այն «կմեծացնի Հնդկաստանի ռազմածովային ուժերի կարողությունները ստորջրյա պատերազմ վարելիս»։

Նյու Դելին ռազմական տեխնիկայի մի շարք փորձարկումներ է անցկացրել ծովում, օդում և ցամաքում Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգում իրականացված ահաբեկչությունից հետո Պակիստանի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին։

Երկու միջուկային տերությունների միջև հարաբերությունները սրվել են ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Ահաբեկիչները թիրախավորել են հինդու զբոսաշրջիկներին։ Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է հարձակմանը ներգրավված լինելու մեջ։  

Երկրները փակել են իրենց ցամաքային սահմանները, կասեցրել առևտուրը, փակել օդային տարածքը մեկը մյուսի ավիաընկերությունների համար։ Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Ինդոսի ջրերի մասին պայմանագիրը, որը կարգավորում է մի շարք գետերի օգտագործումը երկու երկրների կողմից։ Երկու երկրների սահմանին նաև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ 

Աշխարհ

Պակիստանը հրթիռ է փորձարկել, Հնդկաստանը հրահանգել է վարժանքներ անցկացնել երկու երկրների միջև լարվածության ֆոնին

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ