Դատախազը դատարան է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի հետ փողերի լվացում կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը

6 րոպեի ընթերցում

Դատախազը 2025 թվականի մայիսի 5-ին դատարան է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած Ա.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթը:

«Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Մ.-ն, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է փողերի լվացում՝ ձեռք է բերել և օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք՝ թաքցնելով և խեղաթյուրելով այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, իրական բնույթը և ծագման աղբյուրը:

Մասնավորապես՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ն և նրա հանցակիցները փաստացի ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների միջոցով 2010-2017 թվականներին քողարկված եղանակով շրջանառել են իրենց ֆինանսական միջոցները, դրանք փոխանցել են Մ.Մ.-ի անձնական հաշվին, ինչպես նաև արտերկրում գրանցված՝ իրենց պատկանող կազմակերպության և այլ հանցակցի անվամբ Շվեյցարիայի Համադաշնության մասնավոր բանկերից մեկում բացված հաշիվներին:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված 24 միլիոն 798 հազար եվրոն Մ.Մ.-ն և նրա հանցակիցներն օրինականացրել են արտերկրում գրանցված կազմակերպության, նաև այլ անձանց, այդ թվում՝ Լ.Ա.-ի անվամբ հաշվառված տարբեր կազմակերպությունների միջոցով բաժնեմասեր, բաժնետոմսեր, անշարժ գույք ձեռք բերելու եղանակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Նկարագրված եղանակով ձեռք են բերվել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:

Մասնավորապես՝ Լ.Ա.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի և բաժնետիրոջ հետ՝ արտերկրում գրանցված կազմակերպության միջոցով 5 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:

«Այդ նպատակով փաստացի Մ.Մ.-ին և մյուս հանցակիցներին պատկանող կազմակերպությունների միջև 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ձևականորեն կնքվել է վարկային պայմանագիր, համաձայն որի՝ կազմակերպություններից մեկը պարտավորվել է 5 միլիոն 10 հազար ԱՄՆ դոլար պարտք տրամադրել մյուս կազմակերպությանը: Պայմանագիրը կնքելուց երկու օր անց՝ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին, նշված կազմակերպություններից մեկի հաշվեհամարից 5 միլիոն 10 հազար ԱՄՆ դոլար է փոխանցվել մյուս կազմակերպության՝ արտերկրում սպասարկվող հաշվեհամարին, իսկ մեկ օր անց՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, այդ հաշվեհամարից 5 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցվել Հայաստանի Հանրապետությունում սպասարկվող՝ «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի և բաժնետիրոջ հաշվեհամարին՝ «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի ձեռք բերման դիմաց:

Արդյունքում՝ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի ու բաժնետիրոջ և արտերկրում գրանցված կազմակերպության միջև կնքվել է «Շանթ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով նշված կազմակերպությունն իբրև 97 միլիոն 594 հազար դրամով ձեռք է բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:

Որոշ ժամանակ անց Լ.Ա.-ն և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ն, նախնական համաձայնության գալով Մ.Մ.-ի դասընկեր և մտերիմ Ա.Մ.-ի հետ, ձեռնամուխ են եղել արդեն իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի ձեռքբերման իրական բնույթը, ծագումնաբանությունը, պատկանելությունը և տնօրինման եղանակը թաքցնելուն, քողարկելուն ուղղված գործողությունների կատարմանը: Արդյունքում՝ Ա.Մ.-ն, ձեռքբերման պահին տեղեկացված լինելով «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի հանցավոր ծագում ունենալու մասին, ինչպես նաև նպատակ ունենալով օժանդակել Լ.Ա.-ին և Մ.Մ.-ին, որպեսզի վերջիններս խուսափեն իրենց կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, 2015 թվականի հոկտեմբերի 9-ին նույն կազմակերպության հետ բաժնեմասերի առուվաճառքի ձևական գործարքի կնքման միջոցով օրինական տեսք տալով իրենց գործողություններին, իբրև 97 միլիոն 594 հազար դրամով ձեռք է բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը»,- ասված է հաղորդագրությունում:

Դատախազը 2025 թվականի ապրիլի 30-ին Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) և 2025 թվականի մայիսի 5-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում