Սպորտ

Անցկացվել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Անցկացվել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անցկացրել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 80 մարզիկ, այդ թվում՝ 8 աղջիկ, 72 տղա՝ Հայաստանի տարբեր մարզերից: 

Այն անցկացվել է՝ համաձայն Հայաստանի և աշխարհի բազկամարտի ֆեդերացիաների կանոնակարգի։ 

Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունն անցկացվել է՝ ըստ տարիքային խմբերի, քաշային կարգերի՝ ձախ և աջ ձեռքերով:  

Առաջնության հաղթողներից կձևավորվի Հայաստանի հավաքական թիմ, որը կմասնակցի 2025 թ. մայիսի 30-ից հունիսի 9-ը Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում