Հնդկաստանը սկսել է դադարեցնել Պակիստանին ջրի մատակարարումը Ջամու և Քաշմիրի ամբարտակով

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը դադարեցրել է Պակիստանին ջրի մատակարարումը Բագլիհար ամբարտակով, որը գտնվում է Ջամու և Քաշմիրի նահանգի Չենաբ գետի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Hindustan Times-ը։

«Մենք փակել ենք Բագլիհարում հիդրոտեխնիկական կառույցի ջրարգելակները։ Մենք մաքրել ենք ջրամբարը տիղմից, և այն պետք է նորից լցվի։ Գործընթացն սկսվել է շաբաթ օրը», - հրատարակությանը հայտնել է ​NHPC պետական​​​ հիդրոէներգետիկ ընկերության պաշտոնյան, որի անունը չի նշվում։

Պարբերականի տվյալներով՝ մեկ շաբաթ տևած քննարկումներից և հիդրոլոգիական փորձաքննություններ անցկացնելուց հետո ամբարտակի ղեկավարությունը նման քայլերի է գնացել՝ Պակիստան հասնող ջրի հոսքը կրճատելով 90%-ով։ Հնդկական կողմի գործողություններին մայիսի 2-ին նախորդել էր Պակիստանի կողմից Abdali բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը։

Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները նմանատիպ քայլեր են պլանավորում նաև Ջամու և Քաշմիրի Կիշանգանգա ամբարտակում, որը գտնվում է Հիմալայների հյուսիս-արևմուտքում: Շուտով օբյեկտում պատրաստվում են իրականացնել լայնածավալ տեխնիկական աշխատանքներ, որոնց ընթացքում կդադարեցվի Կիշանգանգա գետից ներքև հոսող ջրամատակարարումը։

«Մենք պատրաստ ենք Պակիստանի դեմ խիստ պատժիչ գործողությունների, և NHPC-ի մոտավորապես 50 ինժեներ արդեն Ջամու և Քաշմիրում են գտնվում՝ վերահսկելու համապատասխան գործողությունները», - հրատարակությանն ասել է ընկերության մեկ այլ աշխատակից։

Ապրիլի 22-ին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Պահալգամ քաղաքում մի խումբ զինյալներ կրակ են բացել զբոսաշրջիկների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 26 մարդ։ Սա հանգեցրել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների կտրուկ սրման։ Մասնավորապես, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Ինդոսի ջրերի մասին պայմանագիրը, որը կարգավորում է մի շարք գետերի օգտագործումը երկու երկրների կողմից։ Դրանից հետո տեղեկություններ են հաղորդվել փոխհրաձգությունների մասին:

Աշխարհ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հնդկաստանի և Պակիստանի միջև ստեղծված իրավիճակի շուրջ փակ խորհրդակցություն կանցկացնի

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն