Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը վստահ է՝ եթե ընտրություններն անցկացվեն նույնիսկ այս ուրբաթ, ՔՊ-ն հաղթելու է

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը վստահ է՝ եթե ընտրություններն անցկացվեն նույնիսկ այս ուրբաթ, ՔՊ-ն հաղթելու է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ եթե այս ուրբաթ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթելու է՝ 50+1 տոկոս ձայներ հավաքելով:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց՝ անդրադառնալով ընդդիմության կողմից վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության վերաբերյալ հարցին:  

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ 2021 թվականին տեղի են ունեցել ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած չեն առաջացրել:  

«ՀՀ–ն ունի օրինական ընտրված իշխանություն: Նույնիսկ այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունն առաջինն է և ամենամեծ սատարումն ունի ժողովրդի մոտ: Վստահ եմ՝ եթե ընտրությունները նույնիսկ այս ուրբաթ լինեն, «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթելու է այդ ընտրություններում: Վստահ եմ, որ հաղթելու 50+1 տոկոսով, իսկ 2026–ին մոտ, հնարավոր է, նույնիսկ ավելի շատ ձայներով»,–ասաց Սիմոնյանը:  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում