Երևան

Արցախի փողոցի վթարային շենքի 60 ընտանիքի հարցը լուծվել է.Ավինյան

1 րոպեի ընթերցում

Արցախի փողոցի վթարային շենքի 60 ընտանիքի հարցը լուծվել է.Ավինյան

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացում արդեն լուծում է տրվել շուրջ 60 ընտանիքի հարցին։ Նրանցից մի մասը տեղափոխվել է այլ բնակարան, իսկ մյուսները ստացել են բնակարանի գնման վկայական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Խոսքը հանրակացարանային շենքերի մասին է, որոնք իրականում փլվելու վտանգի տակ են։ Ես անձամբ եմ եղել այդ տարածքում, զրուցել բնակիչների հետ։ Մոտ 60 ընտանիք արդեն ստացել է լուծում։ Բայց ունենք 5 ընտանիք, որոնք ասում են, որ նոր բնակարաններում սենյակների քանակը քիչ է»,-ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ խոսքը դեպքերի մասին է, երբ, օրինակ, քաղաքապետարանը 18 քմ տարածքում ապրող բնակիչներին առաջարկել է նոր, ավելի հարմարավետ բնակարան, սակայն վերջիններս մերժել են։

«Սա մեր բարի կամքի դրսևորումն է։ Եթե մարդը չի ցանկանում ընդունել այդ պայմանները և նախընտրում է շարունակել ապրել վթարային շենքում, միգուցե չպետք է ստիպել»,-ընդգծեց քաղաքապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում