Իսրայելում հաստատել են Թրամփի այցից հետո Գազայում ռազմական գործողություններն ընդլայնելու ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի անվտանգության կաբինետը միաձայն հաստատել է Գազայի հատվածում ռազմական հարձակումը ընդլայնելու ծրագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Նախատեսվում է, որ ծրագիրը կիրականացվի միայն տարածաշրջան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո, որը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Իսկ մինչ այդ ջանքեր կգործադրվեն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի և պատանդների վերաբերյալ համաձայնության հասնելու նպատակով։

Բացի այդ, պաշտոնյայի խոսքով՝ անվտանգության կաբինետը հաստատել է Գազա օգնության մատակարարումները վերսկսելու ծրագիրը՝ միաժամանակ վերանայելով մեխանիզմը, որպեսզի օգնությունը հնարավորինս չչարաշահվի ՀԱՄԱՍ-ի կողմից։ Ծրագրին դեմ է քվեարկել միայն Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը։

Ավելի վաղ Axios-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մոտ են Գազայի պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները վերսկսելու շուրջ համաձայնություն ձեռք բերելուն։ Օգնության տրամադրման նոր մեխանիզմը նախատեսում է, որ այն «չշեղվի, չթալանվի կամ չչարաշահվի այնպիսի ահաբեկչական խմբավորումների կողմից, ինչպիսին ՀԱՄԱՍ-ն է»։

Իսրայելը մարտի 2-ից ի վեր շարունակում է խոչընդոտել սննդի և դեղորայքի մուտքը Գազա։ Երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ ներկայիս կառավարության նպատակն է պատերազմում հաղթանակի հասնել առանց որևէ զիջման։

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս