«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ճանաչվել է ծայրահեղական

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը մայիսի 2-ին հայտարարել է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը դաշնային մակարդակում ճանաչվել է աջ ծայրահեղական քաղաքական ուժ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Deutsche Welle-ն, այս որոշումը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։

Գերատեսչությունը իր դիրքորոշումն հիմնավորել է այն հանգամանքով, որ կուսակցությունը «ձեւավորում է ծայրահեղական բնույթ, որն անտեսում է մարդկային արժանապատվությունը»։ Նշվում է, որ գնահատականը տրվել է կուսակցության «ինտենսիվ եւ բազմակողմանի փորձագիտական վերլուծության արդյունքում»։

AfD-ն հիմնադրվել է 2013 թվականին՝ որպես եվրոսկեպտիկ դիրքորոշում ունեցող կուսակցություն։ Ժամանակի ընթացքում կուսակցությունն աստիճանաբար շարժվել է դեպի աջ և, հատկապես ուժեղացել է դրա ծայրահեղ աջ թևը, որն հետագայում լուծարվել է։ Սակայն կուսակցության ընդհանուր գաղափարախոսության մեջ շարունակում են պահպանվել այն ուղենիշերը, որոնք մտահոգություն են հարուցում իրավապաշտպան կառույցներում։

Վերջին տարիներին կուսակցության հանրային աջակցությունն աճել է. AfD-ն ներկայումս ներկայացված է Գերմանիայի Բունդեսթագում և բազմաթիվ դաշնային երկրամասերի խորհրդարաններում։

Հայերեն English

Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը