Հնդկաստանը բացահայտել է Պակիստանի կապը Պահալգամի ահաբեկչության կազմակերպիչների հետ. NDTV

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի Պահալգամ քաղաքում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողության հետաքննության ընթացքում Հնդկաստանի հետաքննությունների ազգային գործակալության (NIA)  պատրաստած նախնական հաշվետվությունը նշում է Պակիստանի միջգերատեսչական հետախուզության (ISI) և հարձակումը կազմակերպած «Լաշքար է Թայբա» ահաբեկչական խմբավորման օպերատիվ կապը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հնդկաստանի NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով NIA-ի աղբյուրների։

Նրանց համաձայն՝ Ջամու և Քաշմիրում ահաբեկչություն իրականացնելու դավադրությունը մշակվել է «Լաշքար է Թայբա»-ի զինյալների կողմից՝ ենթադրաբար ISI-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տրված հրահանգների համաձայն: Աղբյուրները պնդում են, որ ծրագիրը մշակվել է Պակիստանում՝ «Լաշքար է Թայբա»-ի կենտրոնակայանում:

Աղբյուրների տվյալներով՝ հետաքննությունը նշում է, որ հարձակմանը մասնակցած ահաբեկիչներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են։ Նրանք մշտական ​​կապի մեջ են եղել իրենց պակիստանցի համակարգողների հետ՝ ստանալով կոնկրետ հրահանգներ հարձակման ժամկետների, լոգիստիկայի և իրականացման վերաբերյալ։ Ենթադրաբար, ահաբեկիչները Հնդկաստանի տարածք են ներթափանցել հարձակումից մի քանի շաբաթ առաջ։

Ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչական գործողություն են իրականացրել Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում: Հարձակվողները կրակ են բացել ինքնաձիգներով։ Զոհվել են Հնդկաստանի քսանհինգ քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն