Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանի նպատակը Եվրոպայի առաջնության մեդալին արժանանալն է

2 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանի նպատակը Եվրոպայի առաջնության մեդալին արժանանալն է

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի ոսկե մեդալակիր Արթուր Ավետիսյանի նպատակը Եվրոպայի առաջնության մեդալն է: 

«Ուրախ եմ այս ոսկե մեդալի համար, քանի որ միշտ չէր ստացվում աշխարհի գավաթում ոսկի նվաճել: Իմ սխալների պատճառով չէր հաջողվում առաջինը լինել: Մարզիչների հետ միասին շատ կաշխատենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունում ունեցած սխալները չկրկնվեն Եվրոպայի առաջնությունում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարմնամարզիկը:

Ավետիսյանի խոսքով` իր համար նպատակային է Եվրոպայի առաջնությունում մեդալակիր դառնալը: 

Անդրադառնալով նախորդ մրցաշրջաններում իրեն խանգարող ուսի վնասվածքին, Ավետիսյանն առանձնացրեց, որ միջազգային ֆեդերացիայի կողմից փոխված նոր կանոնակարգով վարժությունների որոշ տարրեր հանվել են, որոնց թվում է նաև վնասվածքը խորացնող շարժումը: Հիմա չկա այդ տարրը և վարժությունն առավել հաջող է ստացվում: 

«Մենք այս հաջողությունների համար պարտական ենք մեր մարզիչներին, քանի որ առանց նրանց, մենք ոչ մի բանի չենք հասնի»,-ընդգծեց նա:

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներն ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթում: Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը դարձան բացարձակ գավաթակիրներ, իսկ Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ նվաճեց գավաթի խաղարկության 6-րդ փուլի ոսկե մեդալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում