ԵՄ-ն կփորձի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը համակարգել ԱՄՆ-ի հետ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՄ երկրները մտադիր են պատժամիջոցների հերթական փաթեթը պատրաստել Ռուսաստանի դեմ և կփորձեն այն համակարգել ԱՄՆ սենատորների հետ, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24-ը։

«Մենք՝ եվրոպացիներս, ամերիկյան (պատժամիջոցների) այս նախաձեռնությունը կուղեկցենք պատժամիջոցների 17-րդ փաթեթով։ Ես երեկ (ԱՄՆ սենատոր) Լինդսի Գրեմին խոստացել եմ, որ մենք կփորձենք համակարգել պատժամիջոցների այս երկու փաթեթների էությունն ու ժամանակացույցը», - ասել է Բարոն AFP գործակալության հետ հարցազրույցում։

The Wall Street Journal-ը հաղորդել է, որ Լինդսի Գրեմը ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների օրենսդիրներին հորդորում է աջակցել Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու պլանին։ 

Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ պատժամիջոցներն անհրաժեշտ կլինեն, եթե Ռուսաստանը չհամաձայնի հրադադարին։

ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ սահմանել է պատժամիջոցների 16 փաթեթ՝ ի պատասխան Ուկրաինայում մեկնարկած ռազմական գործողությունների, և հայտարարել է, որ պատժամիջոցները չեն չեղարկվի, մինչև Մոսկվան իր զորքերը դուրս չբերի Ուկրաինայից։

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով