Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի շուրջ բանակցություններում շատ շտապ բեկում է անհրաժեշտ. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի շուրջ բանակցություններում շատ շտապ բեկում է անհրաժեշտ. Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե Միացյալ Նահանգները որքան ժամանակ կզբաղվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմամբ, ուստի բանակցություններում բեկումը «շատ շուտ է անհրաժեշտ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Fox News-ի հետ զրույցում։

«Որոշումը, թե մենք ևս որքան ժամանակ կհատկացնենք այս հարցին, կընդունի նախագահ Թրամփը», - ասել է նա։

Ռուբիոն հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումներն «արդեն մոտեցել են, բայց դեռ հեռու են միմյանցից, իսկ բեկումն անհրաժեշտ է շատ շուտ»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը հավելել է, որ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ «Ուկրաինան չի կարողանա Ռուսաստանին հետ հրել այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին 2014 թվականին»։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում շարունակ կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում միջնորդի դերը, և որ եկել է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների ժամանակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում