Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կարծում է, որ Մոսկվան և Կիևը պետք է ուղիղ բանակցություններ սկսեն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կարծում է, որ Մոսկվան և Կիևը պետք է ուղիղ բանակցություններ սկսեն

Միացյալ Նահանգները չի պատրաստվում շարունակ կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում միջնորդի դերը. եկել է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների ժամանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

«Այս խնդրի նկատմամբ մեր մոտեցման ոճն ու մեթոդաբանությունը փոխվում են այն առումով, որ մենք միջնորդներ չենք լինի…. Մենք մի ակնթարթում աշխարհի մյուս ծայրը չենք թռչելու հանդիպումներում միջնորդի դեր կատարելու համար։ Դա պետք է կատարվի երկու կողմի միջև։ Հիմա եկել է ժամանակը, որ նրանք ներկայացնեն և մշակեն կոնկրետ գաղափարներ այն մասին, թե ինչպես է ավարտվելու այս հակամարտությունը», - Բրյուսի ճեպազրույցն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ Միացյալ Նահանգները դեռևս «կօգնի և կանի այն ամենը, ինչ կարող է» խաղաղության հաստատմանը նպաստելու համար։

«Կան աշխարհի այլ մասեր, ամբողջ երկրագունդը, որոնք նույնպես մեզնից ուշադրություն են պահանջում», - հավելել է նա։

Բացի այդ, Բրյուսն ընդգծել է, որ ԱՄՆ-ն առայժմ չի վերացնում Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում