Հայաստան

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում կանցկացնի

2 րոպեի ընթերցում

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում կանցկացնի

Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում կանցկացնի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։

Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը ևս ապահովվելու են։

Միջոցառման շրջանակում աղբի մաքրման աշխատանքներ են իրականացվելու Երևան-Սևան-Երևան մայրուղուն հարակից անտառածածկ տարածքներում՝ սկսած Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրից մինչև Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասն ընկած հատվածը (երկկողմ երկարությունը մոտ 60 կմ է)։

Մաքրման աշխատանքն իրականացնելու են մայիսի 𝟑-ին ժամը 𝟗։𝟎𝟎-ից։ 

Ներկայացվող հայտերի հիման վրա նախատեսված ողջ տարածքը բաժանվելու է մասնակից խմբերի միջև։ Մինչ միջոցառումը՝ մասնակիցների ցանկն ունենալուց հետո, յուրաքանչյուր խմբի կտրամադրվեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների կոնտակտային տվյալները։

Միջոցառմանը հնարավոր է մասնակցել՝ անցնելով այս հղումով։

Նախաձեռնությանը հնարավոր է աջակցել ոչ միայն մասնակցությամբ, այլ նաև՝ ուղևորափոխադրող, աղբ տեղափոխող տրանսպորտային միջոցներով և այլն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում