Մարզեր

Սևանա լճի մակարդակը մարտի 28-ից մինչ ապրիլի 28-ը բարձրացել է 13 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը մարտի 28-ից մինչ ապրիլի 28-ը բարձրացել է 13 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 28-ից մինչ ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 13 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի ապրիլի 28-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, ինչը 20 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

2025 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 34 միլիոն 454 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ Ամենաջրառատ համարվող Արգիճի գետում ապրիլի 28-ին ջրի ելքը կազմել է 18,2 խորանարդ մետր վայրկյան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում