Տնտեսություն

Գեղարքունիքի մարզում կատարվել է 2428 հեկտար գարնանացան

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կատարվել է 2428 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում 2025 թվականի ապրիլի 25-ի դրությամբ կատարվել է 2428 հեկտար գարնանացան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, մարզի համայնքների տնտեսություններում ցանվել է 2088 հեկտար գարի, 131 հեկտար կարտոֆիլ, 176 հեկտար գարնանացան ցորեն, 10 հեկտար վարսակ, 12 հեկտար հաճար, 5 հեկտար ոլոռ, 4 հեկտար կերային մշակաբույսեր, 2 հեկտար ոսպ։ 

Վարդենիս համայնքում կատարվել է 855 հեկտար, Մարտունի համայնքում՝ 727 հեկտար, Գավառ համայնքում՝ 676, Սևան համայնքում՝ 161, Ճամբարակ համայնքում՝ 13 հեկտար գարնանացան։ 

Գարնանացանի տեմպերը դանդաղում են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում