Միջազգային գիտական ​​լուսնակայան ստեղծելու ռուս-չինական նախագծին միացել է 13 երկիր

2 րոպեի ընթերցում

Միջազգային գիտական ​​լուսնակայան ստեղծելու աշխատանքում Ռուսաստանին և Չինաստանին է միացել տասներեք երկիր, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ից: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Բականովը։

«Չինաստանի հետ մեր ընդհանուր նախաձեռնությունը Միջազգային գիտական ​​լուսնակայան ստեղծելու գործում ակտիվորեն զարգանում է։ Դրան արդեն միացել է 13 երկիր (Բելառուս, Պակիստան, Ադրբեջան, Վենեսուելա, ՀԱՀ, Եգիպտոս, Թաիլանդ, Սերբիա, Նիկարագուա, Սենեգալ, Ջիբութի, Եթովպիա, Բոլիվիա), այդ թվում՝ գործընկերներ ԲՐԻԿՍ-ից (Եգիպտոս, Եթովպիա, ՀԱՀ)», - Բականովն ասել է ԲՐԻԿՍ-ի երկրների տիեզերական գործակալությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը եզակի գիտական ​​դպրոցներ ունի Վեներայի, Լուսնի և Մարսի ուսումնասիրության բնագավառում։ Ռուսաստանի տեխնոլոգիական նվաճումները հեռավոր տիեզերքի ուսումնասիրման բնագավառում կարող են բազա դառնալ ԲՐԻԿՍ-ի միջազգային ծրագրերի համար, ընդգծել է Բականովը։

Նա հիշեցրել է, որ Չինաստանի, Հնդկաստանի և ԱՄԷ-ի տիեզերական ապարատները հասել են Մարս, այս երկրները նույնպես փորձ ունեն Լուսնի հետազոտության հարցում։ «Ռոսկոսմոս»-ի ղեկավարը հույս է հայտնել, որ նման ծրագրերի թիվը կավելանա, և դրանց համատեղ իրականացումը կդառնա գիտական ​​տեսանկյունից բազմապատիկ ավելի արդյունավետ և ազգային բյուջեների համար ավելի օպտիմալ։

Բացի այդ, նա կոչ է արել համագործակցել տիեզերական և դրան կից ճյուղերում կադրային ներուժի պատրաստման ու համատեղ ուսանողական ծրագրերի զարգացման բնագավառում։ Բականովի խոսքով՝ այժմ Ռուսաստանի համալսարաններում ուսուցում է անցնում ԲՐԻԿՍ-ի երկրներից ավելի քան 85 000 ուսանող, որոնց կեսից ավելին Չինաստանից և Հնդկաստանից են։

Հայերեն Русский

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին