Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 28-ին կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձավ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ նշելով, որ Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։

«Մեր կառավարությունը, ես անձամբ այդ թեմայի շուրջ աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Մենք հետևողական և վճռական ենք այդ հարցում՝ մեր անելիքը անել լիարժեք, հետևողական և համբերատար։ Մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակը՝ այսինքն խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, խաղաղությունը հաստատվի, և մենք չենք շեղվելու այդ ճանապարհից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։

Վարչապետը շեշտեց՝ եթե որևէ մեկն այս կամ այն աղբյուրից տեղեկություն ստանա այն մասին, թե իբր Հայաստանի կառավարությունը շեղվում է այդ ռազմավարությունից, թող հստակ իմանա, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Անդրադառնալով Ռուսաստանի, ԵՄ-ի հետ հարաբերություններին՝ Փաշինյանն ասաց՝ խնդիր չեն դնում հարաբերությունների վատացման որևէ ուղղությամբ։ «Սա շատ կարևոր նրբություն է։ Կարող է լինել տեսական երկու մոտեցում՝ խորացնել հարաբերությունները մեկ ուղղությամբ և փչացնել հարաբերությունները երկրորդ ուղղությամբ։ Մենք այդ մոտեցման կողմնակիցը չենք։ Մեր մոտեցումն այն է՝ օգտագործել մեր ինքնիշխանությունը՝ մեր հարաբերությունները խորացնելու բոլոր այն ուղղություններով, որով մենք ցանկանում ենք, ավելի խորը հարաբերություններ ունենալ այնտեղ, որտեղ բավարար խորության չեն մեր հարաբերությունները։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները հենց այդպիսին են։ Իհարկե, կարող են լինել իրավիճակներ, որ տարբեր ուղղություններով մեր արտաքին հարաբերություններում լինեն որոշակի լարումներ, հատումներ, և մենք այս իրադրության կառավարումը պատկերացնում ենք մեր թափանցիկությամբ, մեր ազնվությամբ, մեր բացությամբ մեր բոլոր գործընկերների առաջ, որպեսզի մեր մոտեցումները, պատկերացումները բավարար չափով պարզաբանված լինեն մեր բոլոր գործընկերներին, որպեսզի մութ անկյուններ մեր կողմից վարվող քաղաքականությունների, դրանց պատճառների, դրանց հիմնավորումների վերաբերյալ չլինեն»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

 

Հայերեն العربية English Français Русский 中文

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում