ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:
«Հարավաֆրիկյան Հանրապետության Ազատության օրվա կապակցությամբ մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում կառավարությանը և ժողովրդին, մաղթում խաղաղություն, բարգավաճում և շարունակական հաջողություններ»,-ասված է արտգործնախարարության գրառման մեջ:
On the occasion of #FreedomDay of the Republic of South Africa, we convey our heartfelt congratulations to the Government & people of 🇿🇦, wishing peace, prosperity & continued success. pic.twitter.com/9BoS99Pekk
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) April 27, 2025