Մարզեր

Քաղաքացու օրվա միջոցառումների շրջանակներում Գավառում բացվեց Արծրունի եղբայրների արձանախումբը

2 րոպեի ընթերցում

Քաղաքացու օրվա միջոցառումների շրջանակներում Գավառում բացվեց Արծրունի եղբայրների արձանախումբը

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակում հանդիսավոր կերպով բացվեց Արծրունի եղբայրների արձանախումբը։ 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արձանախմբի օրհնության կարգը կատարեց Հայրավանքի վանահայր, հոգեշնորհ տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը, Գավառի հոգևոր հովիվներ՝ տեր Շահան քահանա Մովսիսյանի և տեր Նշան քահանա Սարգսյանի։  

Տոնակատարությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Արծրունիների տոհմի ժառանգ Վահան Արծրունին, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերը, կրթամշակութային ու առողջապահական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ ու դպրոցականներ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ: 

Օրվա տոնի խորհրդի և Արծրունի եղբայրների արձանախմբի կերտման նշանակության մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

1830 թվականին Հին Բայազետից դեպի Սևանի ավազան՝ Նոր Բայազետ հայ բնակչության գաղթի, տեղավորման ու բնակեցման կազմակերպիչներ, բարերարներ ու ազգային նշանավոր գործիչներ Բարսեղ, Մկրտիչ և Մարգար Արծրունիների արձանախումբը ձեռք է բերվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ 

Արձանախմբի ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 54 միլիոն 950 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը` Գավառի համայնքապետարանը։ 

Արձանախմբը ստեղծվել է Դավիթ Մինասյանի քանդակագործությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում