Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ տևական և կայուն խաղաղության հասնելու ջանքերին. Կայա Կալաս
2 րոպեի ընթերցում

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելն աջակցում է տևական և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին և ողջունում է խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կայա Կալասը հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք լավ քննարկումներ ունեցանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Եվրոպական միությունն աջակցում է տևական և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ դրան հասնելու հնարավորություն ունեն։ Ցանկանում եմ նաև ողջունել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի վերջնականացման համաձայնեցումը։ Մենք անհամբեր սպասում ենք հաջորդ քայլերին»,-նշել է Կալասը։
Azerbaijan is an important partner in the region.
— Kaja Kallas (@kajakallas) April 25, 2025
Together, the EU and Azerbaijan have made significant progress in strengthening their ties.
We discussed ways to further increase trade and improve connectivity.
Press conference with @Bayramov_Jeyhun ↓ pic.twitter.com/dNGR8fktYd