«Ուղղությունը՝ Թիմ». Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին

2 րոպեի ընթերցում

«Ուղղությունը՝ Թիմ»․ Team ընկերությունների խումբը լավագույն գործատուների ամենամյա փառատոնում՝ Career City Fest-ում է։ Լինելով տելեկոմ, տեխնոլոգիական, ֆինանսական, հյուրանոցային, գինեգործական և մի շարք այլ ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների խումբ՝ Team-ն իր տաղավարում է սպասում ամենատարբեր մասնագիտություններ և հետաքրքրություններ ունեցող անձանց՝ ծանոթանալու ամենաթիմային գործատուի աշխատանքային բազմաթիվ հնարավորություններին։

«Մենք ամենաթիմային գործատուի համբավը ձեռք ենք բերել հենց մարդկանց շնորհիվ։ Team-ը խրախուսում է նոր գաղափարներն ու փոխգործակցությունը՝ իր հազարավոր աշխատակիցներին առաջարկելով մասնագիտական աճի և առաջընթացի բազմաթիվ հնարավորություններ: Այսօր մեր նպատակը միայն աշխատատեղեր ներկայացնելը չէ․ ցանկանում ենք ցույց տալ այն մթնոլորտը, որը ստեղծվում է, երբ տարբեր ոլորտներ համագործակցում են մի գաղափարի շուրջ՝ կառուցել ավելի արդյունավետ աշխատաշուկա՝ կիրառելով տեխնոլոգիական նորարար լուծումները»,-ասում է Team ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Աննա Հովսեփյանը։

Team-ի տաղավարում յուրաքանչյուր այցելու կարող է ոչ միայն ծանոթանալ ընկերությունների խմբի գործունեությանը, այլև թվային նոր ձևաչափով՝ ընդամենը վայրկյանների ընթացքում թողնելու իր ինքնակենսագրությունը։

Team-ն իր ապագա թիմակիցներին սպասում է ապրիլի 25-26-ը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում