Իրավունք

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են

1 րոպեի ընթերցում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարած են ճանաչվել 2025 թվականի ապրիլի 25-ից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած արձանագրության մեջ։

«Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2025 թվականի ապրիլի 25-ից դադարած համարել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները»,-նշված է պաշտոնական արձանագրությունում։

Վահե Գրիգորյանը այս տարվա հունվարին 9 տարի ժամկետով ՄԻԵԴ-ի դատավոր է ընտրվել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում