ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերը 2024 թվականին գերազանցել են 1,3 տրիլիոն դոլարը

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2024 թվականին պաշտպանության համար ծախսել են ավելի քան 1,3 տրիլիոն դոլար՝ 123 միլիարդ դոլարով ավելի, քան 2023 թվականին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վերլուծելով Հյուսիսատլանտյան դաշինքի տարեկան հաշվետվությունը։

Կազմակերպության երկրների ռազմական ծախսերը 2024 թվականին կազմել են ռեկորդային 1,303 տրիլիոն դոլար, որից 818 միլիարդ դոլարը (64%) բաժին է ընկել Միացյալ Նահանգներին։ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների և Կանադայի բաժինը կազմել է 468 միլիարդ դոլար: Այդ ցուցանիշը 19,4%-ով ավելի է 2023 թվականի համեմատությամբ: Հաշվարկը կատարվել է 2021 թվականի փոխարժեքով:

2023 թվականին դաշինքի պաշտպանական ծախսերը գերազանցել են 1,180 տրիլիոն դոլարը։ 2024 թվականին այդ ցուցանիշն աճել է 123 միլիարդ դոլարով։ Վերջին 10 տարվա ընթացքում, ինչպես նշվում է հաշվետվությունում, ՆԱՏՕ-ի անդամների միագումար ռազմական ծախսերն ավելացել են 700 միլիարդ դոլարով։

ՆԱՏՕ-ն 2014 թվականին խնդիր է դրել դաշինքի բոլոր երկրների ռազմական ծախսերը 10 տարվա ընթացքում հասցնել մինչև ՀՆԱ-ի 2%-ին։ Ինչպես նշված է զեկույցում, այդ խնդիրը կատարել են կազմակերպության 32 անդամներից 22-ը։ Ինչպես սպասվում է, հունիսի վերջին Հաագայում կայանալիք գագաթնաժողովում, կսահմանվի ռազմական ծախսերի նոր նշաձող, որը կարող է հասնել 5%-ի:

Միացյալ Նահանգներ

ՆԱՏՕ-ի երկրները պետք է զգալիորեն ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա. Ռյուտե

Հայերեն Русский

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ