Հայոց ցեղասպանութայն զոհերի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ՝ Շիրակի մարզում

2 րոպեի ընթերցում

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունն այսօր հիշատակում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:  

Շիրակի մարզում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներն այս տարի ևս մեկնարկեցին պատարագով, Շիրակի թեմի եկեղեցիներում մատուցվեց պատարագ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի օրը Գյումրիում ծաղիկներ խոնարհվեցին նաև Բագրատունյաց պուրակում՝ «Վերածնունդ» հուշակոթողի մոտ։ Հուշակոթողը խորհրդանշում է ոչ միայն հայ ժողովրդի անցյալը, այլև ներկան ու հավատը ապագայի հանդեպ։ «Վերածնունդ» հուշակոթողի մոտից միջոցառման մասնակիցները շարժվեցին Հերհերի ձոր, որն ավելի հայտնի է Ջարդի ձոր անվամբ։ Ըստ պատմական որոշ վկայությունների՝ 1918-21 թվականներին այս տարածքում են նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ։ Պատմական մեկ այլ աղբյուրի համաձայն՝ հենց այս տարածքում 1920 թվականին Երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը շարունակել է քեմալական Թուրքիան։

«Ինչպես միշտ, այս տարի ևս եկել ենք Ջարդի ձոր՝ ոգեկոչելու մեր անմեղ զոհերին։ Ուզում եմ, որ այսօրվա խորհուրդը մեզ մտորելու տեղիք լինի՝ ոչ թե շարունակենք ողբալ, այլ շարունակենք ապրել։ Այս իրադարձությունը յուրաքանչյուր հայի ու սերունդների մեջ է։ Թեկուզ և մեկ միլիոն տարի անցնի՝ ոչ ոք չի կարող մոռացության տալ Ցեղասպանությունը»,-նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Հայերեն Türkçe

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում