ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ ապրիլի 23-ին Ազգային ժողովում անցկացվել է քննարկում՝ հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման առնչությամբ։ Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ, ՄԻՊ աշխատակազմի և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ներկայացվել են նախագծային կարգավորումներ, որոնց առնչությամբ կողմերը ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ:

Պաշտպանն իր ելույթում նշել է, որ այս քննարկումը դեռևս մարտի 21-ին տեղի ունեցած «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ. Օրենսդրական լուծումներ» թեմայով  խորհրդարանական լսումների շարունակությունն է:

«Թեև աղմուկի անթույլատրելի մակարդակի հետ կապված խնդիրը հաճախ մարդու իրավունքների դիտանկյունից քննարկման առարկա չի դառնում, այն ուղղակի ազդեցություն ունի մարդու հիմնարար իրավունքների վրա՝ ինչպես անձի առողջության պահպանման իրավունքի, այնպես էլ՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության և վատ վերաբերմունքի դրսևորման տեսանկյունից։  Վերահաստատում եմ՝ անհրաժեշտ է այս ոլորտի վերաբերյալ ունենալ համապարփակ օրենսդրություն, որը ամբողջապես կվերափոխի ոլորտը»,- ասել է Պաշտպանը։

Պաշտպանը կարևորել է այս ուղղությամբ բոլորի ջանքերի մեկտեղումը՝ պատշաճ արդյունքի հասնելու նպատակով։

Հայերեն

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին

BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում

Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի