Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

3 րոպեի ընթերցում

Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 14-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, մանրամասնելով, որ այդ հայցադիմումով պահանջվում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի՝ «Հր․ Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի («Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի) զբաղեցրած 6 հազար 577 քմ մակերեսով հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին» 2007 թվականի ապրիլի 3-ի թիվ 672-Ա որոշման երկրորդ կետն ու վերացնել հետևանքները: 

Հիշեցվում է, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի ապրիլի 22-ի N 849-Ա որոշմամբ՝ Երևանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցը վերանվանվել է «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի, իսկ Քաղաքապետի՝ 2007 թվականի սեպտեմբերի 26-ի N 3404 որոշմամբ, վերակազմավորվել է Երևանի թիվ 30 հանրակրթական դպրոցի։ Հետագայում, Կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշմամբ, Երևանի թիվ 30 հանրակրթական դպրոցը վերակազմավորվել է Երևանի թիվ 30 ավագ դպրոցի, իսկ Կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 865-Ն որոշմամբ, վերակազմակերպվել է և միացել Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանին՝ որպես ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոց:

Գլխավոր դատախազության հայցադիմումի համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից 2007 թվականի ապրիլի 3-ի՝ «Հր. Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի զբաղեցրած 6 հազար 577 քմ մակերեսով հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին» թիվ 672-Ա որոշումը կայացվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ: 

Մասնավորապես՝ վերոնշյալ օրենքի համաձայն, միայն հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը: Տվյալ դեպքում՝ «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնադիրը հանդիսացել է Կառավարությունը, սակայն լիազորությունն իրացվել է Երևանի քաղաքապետի կողմից՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ վերջինս լիազորված է եղել կատարելու միայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:             

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով