Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը տանել նոր էսկալացիայի, Երևանը փորձում է դա թույլ չտալ. Վահագն Ալեքսանյան

2 րոպեի ընթերցում

Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը տանել դեպի նոր էսկալացիայի, իսկ հայկական կողմն ամեն անգամ փորձում է այդ նոր էսկալացիան թույլ չտալ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի կրակոցներին:

«Բնականաբար, Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիայի, մենք էլ, բնականաբար, ամեն անգամ փորձում ենք այդ նոր էսկալացիան թույլ չտալ: Մենք հասկանում ենք, որ իրավիճակի լարումը կամ հնարավոր էսկալացիան կախված է ինչպես Բաքվի ցանկություններից, այնպես էլ մեր՝ այդ իրավիճակը կառավարելու ունակություններից»,-ասաց պատգամավորը:

Նա հավելեց՝ հայկական կողմն այս սկզբունքով է առաջնորդվում: 

«Եվ մենք միշտ պատրաստ ենք ու ամեն ինչ անում ենք՝ այդ պատասխանատվությունը կրելու և այնպես անելու, որ մեր հանրապետության վրա նոր պատերազմ հանկարծ չլինի»,-ասաց Ալեքսանյանը՝ անթույլատրելի համարելով սահմանային էսկալացիայի փորձերը:

Ապրիլի 20-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Ապրիլի 13-ին  ևս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:

Հայերեն English Français 中文

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը