Եվրոպա

Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպումը կանցկացվի առանց ԱԳ նախարարների՝ մասնակցությունից Մարկո Ռուբիոյի հրաժարվելու պատճառով

2 րոպեի ընթերցում

Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպումը կանցկացվի առանց ԱԳ նախարարների՝ մասնակցությունից Մարկո Ռուբիոյի հրաժարվելու պատճառով

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հետաձգել են ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ Լոնդոնում պլանավորած հանդիպումն այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sky News-ը։

Փոխարենը քննարկումներ կանցկացվեն հինգ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև, թեև Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, հնարավոր է, դեռ մնա Լոնդոնում և հանդիպի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմիի հետ։ 

Ավելի վաղ բրիտանական The Daily Telegraph թերթը հայտնել էր, որ Լոնդոնում կայանալիք հանդիպմանն ԱՄՆ-ն պետք է ներկայացներ յոթ կետից բաղկացած կարգավորման ծրագիր, որը ներառում է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ապրիլի 22-ին մերժել է առաջարկը։ The New York Times-ը հայտնում է, որ Զելենսկիի այս հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է իր ուղևորությունը Մեծ Բրիտանիա։

Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ապրիլի 23-ին պետք է հանդիպեին Լոնդոնում՝ քննարկելու պատերազմի խաղաղ կարգավորման հարցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում