Քաղաքականություն

Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 22-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանն ու այդ ուղղությամբ պատգամավորների դերի կարեւորությանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում