Քաղաքականություն

Դեսպան Վահե Գևորգյանը հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Վահե Գևորգյանը հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահին

Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանն (նստավայրը՝ Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ դեսպանն իր խոսքում պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Մոնղոլիայի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով ամենայն հաջողություն իր գործունեության ընթացքում։

Արարողության ավարտից հետո դեսպան Գևորգյանը զրույց է ունեցել Մոնղոլիայի արտաքին գործերի նախարար Բատտսետսեգ Բատմունխիյնի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել հայ-մոնղոլական պատմական առնչություններին և այդ համատեքստում կարևորել մշակութային համագործակցության ակտիվացումը։

Ապրիլի 20-ին դեսպան Գևորգյանը Մոնղոլիայի ԱԳ նախարարությունում իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել Մոնղոլիայի ԱԳՆ արարողակարգի վարչության գլխավոր տնօրեն Տ․ Անխբայարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում