Արյան դոնորությունը կյանք է փրկում. Երևանում և մարզերում անցկացվում է արյունատվության արշավ

3 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնն արդեն երկրորդ տարին է՝ հանրապետությունում անցկացնում է արյունատվության արշավ։ Այս տարի մեկնարկը տրվել է Երևանում և արդեն շարունակվում է մարզերում։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը նշեց, որ նման արշավների իրականացումը խիստ անհրաժեշտություն է։ 

«Տարեցտարի արյան պահանջարկը գնալով մեծանում է, և այս արշավները իսկապես մեծ կարևորություն ունեն։ Միայն կադրային դոնորների ու բուժառուների հարազատների վրա հիմնվելն ու միայն դրանով արյան անհրաժեշտ պաշարներն ապահովելն այլևս անհնար է։  Այժմ ստեղծվել է արյունատվության արտագնա խումբ։ Այն կազմակերպությունները, որոնք ունեն մեծ թվով աշխատակազմ և ժամանակ չեն ունենում այցելել արյունաբանական կենտրոն, մենք ինքներս ենք այցելում իրենց և տեղում կազմակերպում գործընթացը»,-ասաց Անդրանիկ Շամիլյանը։  

Շրջիկ խմբերն արդեն եղել են Սպիտակում, առաջիկայում լինելու են Էջմիածնում, Սևանում և այլ քաղաքներում։ Մարզային այցերի ընթացքում  արյուն հանձնելու են գալիս ոչ միայն բուժհաստատությունների աշխատողները։ Ներգրավվում են արտակարգ իրավիճակների ծառայության, ոստիկանության, համայնքային կառույցների, կրթական հաստատությունների աշխատակազմերը։  

Անդրանիկ Շամիլյանի խոսքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն դոնորության մշակույթը մեր հասարակության շրջանում ներդնելու համար։ Նա նշեց, որ արտակարգ դեպքերի, ռազմական գործողությունների ժամանակ քաղաքացիները շատ արագ են ինքնակազմակերպվում, սակայն մնացած օրերին պասիվություն է նկատվում։ 

«Պետք է լինի մի իրավիճակ, որ քաղաքացին իր պարտքը համարի արյան դոնոր դառնալը, այլ ոչ թե սպասի որևէ արտակարգ իրավիճակի։ Ասեմ, որ մեր երկրում օրական 60-ից ավելի արյան բաղադրամաս է ներարկվում բուժառուներին։ Ու դա արվում է խաղաղ պայմաններում։ Սա իրականում մեծ թիվ է և իրապես մեզ անհրաժեշտ են արյան պաշարներ»,-ասաց Անդրանիկ Շամիլյանը։ 

ՀՀ առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Աստղիկ Ոսկանյանն էլ նշեց, որ իրազեկման աշխատանքները նկատելի արդյունք են տալիս։ Տարիներ առաջ արյան դոնոր դառնալու, հիվանդությունների մասին պատկերացումները սահմանափակ էին, այսօր մարդիկ ավելի տեղեկացված են դարձել։  

«Իհարկե, տեղեկացվածության մակարդակը տեսնում ենք, որ ավելացել է, սակայն դեռ անելիք ունենք, դեռ աշխատելու տեղ շատ կա։ Մարդիկ պետք է հասկանան, որ արյան դոնոր դառնալով կյանքեր են փրկում»,-ասաց Աստղիկ Ոսկանյանը։  

Հայերեն

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար