Երևան

Երևանի քաղաքապետը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը

Երևանի քաղաքապետարանը մի քանի ուղղությամբ աշխատում է Նուբարաշենում նոր տեխնոլոգիաներով աղբի մշակման ուղղությամբ, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 22-ին Երևան քաղաքի ավագանու նիստին ասաց Ավինյանն ու հիշեցրեց, որ ծրագրի շուրջ աշխատում են նաև Համաշխարհային բանկի հետ։ Օրերս հրավեր են ստացել Սոֆիայում մասնակցելու գիտաժողովի, որը նվիրված է աղբի վերամշակման թեմային։  

«Տասը տարուց ավելի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ են աշխատանքներ տարվել այդ ուղղությամբ, սակայն չեղարկեցինք, քանի որ հասկացանք՝ այն տրամաբանություն չունի, ի սկզբանե սխալ է դրված եղել խնդիրը։ Կա ևս մեկ ծրագիր, որն ամենահավանականն եմ համարում։ Խոսքը երկփուլ մրցույթի տրամաբանությամբ քաղաքապետարան, մասնավոր, միջազգային որևէ գործընկերության հետ իրականացվելիք ծրագիրն է, որը կներառի աղբավայրի փակումը, վերամշակման կայանի կառուցումը, սակայն դեռ վերջնական պատասխան չենք տվել ո՛չ ՎԶԵԲ-ին, ո՛չ Համաշխարհային բանկին, բայց հավաքել ենք առաջարկների փաթեթներ, որոնց  հիման վրա մշակել ենք երկփուլ մրցույթը»,-տեղեկացրեց քաղաքապետ Տիգրան  Ավինյանը։

Ծրագրի իրականացման համար հավանաբար անհրաժեշտ կլինի 4-5 տարի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում