Մարզեր

Բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Գեղարքունիքի մարզի բարձր դասարանների դպրոցականների հետ

2 րոպեի ընթերցում

Բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Գեղարքունիքի մարզի բարձր դասարանների դպրոցականների հետ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանը և ռազմական իրավունքի և առաջնորդության ամբիոնի պետ Հարություն Մանուկյանը օրերս հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս համայնքների դպրոցների տնօրենների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը, Վահան Զարոյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, նույն վարչության և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։ 

Հանդիպման նպատակը աշակերտների շրջանում ռազմական գործի և զինվորական ծառայության դերի բարձրացումն ու դպրոցականների մասնագիտական կողմնորոշումն էր: 

Բանախոսները ներկայացրել են ակադեմիայի ընդունելության կարգը, գործող պայմանները, ակադեմիայի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները, անդրադարձել ակադեմիայում իրականացված և ընթացիկ բարեփոխումներին, ուսումնական նոր ծրագրերի ներդրման գործընթացին, ինչպես նաև՝ ուսանողներին և շրջանավարտներին հատկացվող առավելություններին: 

Հանդիպումների ընթացքում մասնակիցների համար ցուցադրվել են քննարկվող թեմաների վերաբերյալ տեսանյութեր, հետաքրքրող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում