Մարզեր

Գեղարքունիքի մարզում ծառատունկ է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ծառատունկ է իրականացվել

Գեղարքունիքի մարզում գարնանային ծառատունկի իրականացման միջոցառումների շրջանակներում մարզպետի աշխատակազմը Լոռու մարզի «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության կողմից անվճար հիմունքներով ձեռք է բերել 6000 տնկի, որից 2000-ը՝ սոճի, 3000-ը՝ վայրի տանձ, 1000-ը՝ վայրի խնձոր։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նշված տնկիները տրամադրվել են Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներին, որից 850 տանձենի, 400 սոճի, 200 խնձորենի՝ Սևան, 850 տանձենի, 700 սոճի, 300 խնձորենի՝ Մարտունի, 750 տանձենի, 600 սոճի, 300 խնձորենի Վարդենիս և 550 տանձենի, 300 սոճի, 200 խնձորենի՝ Ճամբարակ համայնքին։ 

Տնկիները տնկվել են համայնքների բնակավայրերի մանկապարտեզների, դպրոցների, առողջապահական հիմնարկների տարածքներում, պուրակներում, այգիներում, ճամփեզրին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում