1 րոպեի ընթերցում
Ծանրամարտի կանանց հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոլդովայում ընթացող կանանց առաջնությունում մրցելույթները սկսեցին 81 կգ քաշային կանայք: Հայաստանից այս քաշային կարգում մրցում էին Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը:
Պոկում վարժությունում Պողոսյանը մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ 100 կգ : Հրումում նա մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ 130 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով Պողոսյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում:
Մարգարիտա Առաքելյանը պոկում վարժության ֆիքսեց 91 կգ և 95 կգ: Հրում վաժությունում Առաքելյանը մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ 116 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով նա 10-րդն է:
Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը ու Աննա Ամրոյանը դարձել էին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը` բրոնզե մեդալ: