Դատախազների ֆուտբոլի թիմն իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում է
1 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025-ի ապրիլի 18-ին «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից հետևել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող դատախազների ֆուտբոլի թիմի խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատախազությունը հայտնում է, որ կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով:
Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը մրցելու է ՀՀ ներքին գործերի նախարարության ֆուտբոլի թիմի հետ: