Չինաստան

Չինաստանը հերքում է Զելենսկու մեղադրանքները Ռուսաստանին զենք մատակարարելու մասին

2 րոպեի ընթերցում

Չինաստանը հերքում է Զելենսկու մեղադրանքները Ռուսաստանին զենք մատակարարելու մասին

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մեղադրանքները այն մասին, թե Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստանին՝ դրանք որակելով որպես «քաղաքական մանիպուլյացիաներ»։

«Մենք մշտապես ակտիվորեն հանդես ենք եկել պատերազմի և կրակի դադարեցման, ինչպես նաև խաղաղության հաստատման և բանակցությունների օգտին։ Չինաստանը երբեք մահացու զենք չի մատակարարել հակամարտության որևէ կողմին և խիստ վերահսկողություն է կիրառում երկակի նշանակության ապրանքների վրա։ Ուկրաինական կողմը նույնպես հստակ և հրապարակայնորեն նշում է, որ Ռուսաստանը զենքի բաղադրիչների հիմնական մասը ներմուծում է ԱՄՆ-ից և այլ արևմտյան երկրներից։ Չինաստանը վճռականորեն դեմ է անհիմն մեղադրանքներին և քաղաքական մանիպուլյացիաներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է Լին Ցզյանի խոսքում, որը հրապարակվել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական կայքում։

Չինաստանի արձագանքը հնչեց Ուկրաինայի նախագահի ապրիլի 17-ի մամուլի ասուլիսից հետո, որի ժամանակ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Չինաստանը Ռուսաստանի տարածք է մատակարարում վառոդ և հրետանի, ինչպես նաև որոշ զենքեր է արտադրում Ռուսաստանի տարածքում։

Սա առաջին դեպքն է, երբ պաշտոնական Կիևը ուղղակիորեն մեղադրում է Պեկինին՝ Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում