Մարզեր

Սևանի «Զարթոնք» մանկապարտեզում անցկացվել է թափոնների տեսակավորմանը նվիրված բաց դաս

3 րոպեի ընթերցում

Սևանի «Զարթոնք» մանկապարտեզում անցկացվել է թափոնների տեսակավորմանը նվիրված բաց դաս

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում հերթական բաց պարապմունքը նվիրվել է թափոնների տեսակավորմանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայքնապետարանի աշխատակազմից, դաստիարակչուհի Լիլիթ Օհանյանը միջին խմբում «Ինձ շրջապատող աշխարհը» բաղադրիչի շրջանակում հերթական պարապմունքի համար ընտրել էր «Աղբի տեսակավորման օգտակարությունը Երկիր մոլորակի համար» թեման, որն ավելի քան արդիական է՝ պայմանավորված «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի ներդրմամբ: 

Բնության պահպանության վերաբերյալ նախնական գիտելիքների վերհանումից հետո դաստիարակչուհին գիտելիքներ է  հաղորդել աղբի տեսակավորման և վերամշակման մասին, որին հաջորդել է  «Գտիր ավելորդը» թարմացնող վարժությունը: Վարժության միջոցով երեխաներն ամրապնդել են ստացած գիտելիքները:

Աղբի տեսակավորման վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու համար ցուցադրվել է  մուլտֆիլմ:

Պարապմունքն ամփոփվել է  հարցադրումներով և թափոնների տեսակավորման գործնական աշխատանքով:

Ամբողջ պարապմունքն ուղեկցվել է դիդակտիկ նյութերով, տեսաշարով: 

Տեսական գիտելիքների փոխանցմանը հաջորդել են գործնական աշխատանքները, որոնք ամբողջացրել են թեման:

Երեխաները պարապմունքի ընթացքում ստացած գիտելիքները կարողացել են վերածել կարողությունների և կիրառել գործնական վարժությունների ընթացքում:

Բաց պարապմունքին ներկա են գտնվել  «Տեսակավորման ուսուցում» ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:

«Սևան քաղաքում իրականացվում է «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագիրը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի Շվեդիայի ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Սևանի համայնքապետարանի հետ համատեղ։

Ծրագրի արդյունքում առաջիկայում քաղաքում կտեղադրվեն տեսակավորման թափոնամաններ, քաղաքը կստանա տրանսպորտային միջոց՝ նախատեսված տեսակավորված թափոնների հավաքման և տեղափոխման համար: Ու շատ կարևոր է, որ աղբի տեսակավորևման մշակույթը մարդկանց մոտ ձևավորվի դեռևս մանկական տարիքից»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում