Մերձավոր Արևելք

Մալդիվներն արգելել է իսրայելցիների մուտքը երկիր

1 րոպեի ընթերցում

Մալդիվներն արգելել է իսրայելցիների մուտքը երկիր

Մալդիվյան կղզիների իշխանություններն արգելել են իսրայելական անձնագրեր ունեցողների մուտքը երկիր՝ Իսրայելին մեղադրելով Գազայում պատերազմի ժամանակ պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Մալդիվյան Հանրապետության նախագահ Մոհամեդ Մուիզզուն վավերացրել է երկրի ներգաղթի մասին օրենքում փոփոխությունն այն բանից հետո, երբ այն ընդունվել է խորհրդարանի կողմից, ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։

Փոփոխությամբ նոր դրույթ է մտցվում ներգաղթի մասին օրենքում, որն ուղղակիորեն արգելում է իսրայելական անձնագրեր ունեցող այցելուների մուտքը Մալդիվներ։

«Վավերացումն արտացոլում է կառավարության կոշտ դիրքորոշումն՝ ի պատասխան Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի կողմից իրականացվող շարունակական վայրագությունների և շարունակվող ցեղասպանության գործողությունների», - ասվում է հայտարարության մեջ։

Մալդիվների Հանրապետությունը կղզի պետություն է, որը գտնվում է Հնդկական օվկիանոսի մի խումբ ատոլների վրա՝ Հինդուստան թերակղզուց դեպի հարավ։ Երկրի պետական ​​կրոնն իսլամն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում