Մերձավոր Արևելք

Պուտինը ՀԱՄԱՍ-ին շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի պատանդներին ազատ արձակելու համար

1 րոպեի ընթերցում

Պուտինը ՀԱՄԱՍ-ին շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի պատանդներին ազատ արձակելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությանը և քաղաքական թևին Գազայի հատվածում ռուսաստանցի պատանդներին ազատ արձակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Այն, որ ձեզ հաջողվեց ազատության մեջ հայտնվել, դա այն բանի արդյունքն է, որ Ռուսաստանը կայուն, երկարամյա հարաբերություններ ունի Պաղեստինի ժողովրդի հետ, ամենատարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պետք է երախտագիտության խոսք հայտնենք ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանն ու քաղաքական թևին այն բանի համար, որ նրանք մեզ ընդառաջեցին և իրականացրին այս մարդասիրական գործողությունը», - ասել է Պուտինը 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված ՌԴ քաղաքացիների հետ հանդիպմանը, որոնց շարժումը վերադարձրել է Մոսկվային:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն «ամեն ինչ անելու է, որպեսզի նման (մարդասիրական) գործողություններ հնարավորինս հաճախ կատարվեն»։ 

«Որպեսզի բոլոր մարդիկ, որոնք գտնվում են նման պայմաններում, ազատ արձակվեն», - ընդգծել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում