Քաղաքականություն

Սլովենիայի ԱԳ նախարարը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը շատ չի ուշանա

2 րոպեի ընթերցում

Սլովենիայի ԱԳ նախարարը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը շատ չի ուշանա

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը հայտարարել է, որ Լյուբլյանան մեծապես գնահատում է խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ հույս հայտնելով, որ խաղաղության շուրջ Երևանի ու Բաքվի միջև համաձայնագրի ստորագրումը շատ չի ուշանա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ անդրադարձ կատարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող գործընթացներին։ 

«Մենք մեծապես գնահատում ենք խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը, խաղաղության օրակարգը։ Շատ ուրախ եմ, որ այսօր  այս տարածաշրջանում այնպիսի մի իրավիճակ է, երբ Հայաստանը և Ադրբեջանը մի կարևորագույն քայլի առաջ են կանգնել՝ կանոնակարգելու երկկողմ հարաբերությունները։ Ես գնահատում եմ այն մեծ աշխատանքը, որ Հայաստանը կատարում է այս խաղաղության նախաձեռնությունում, քանի որ խաղաղությունը օգտակար է տարածաշրջանում յուրաքանչյուր կողմի համար։ Մենք քաջալերում և ողջունում ենք խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի ամփոփումը։ Հուսանք, որ ստորագրումը շուտով կլինի, և լարվածությունը կնվազի այս տարածաշրջանում»,-նշել է Սլովենիայի ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատումը ընդհանուր տարածաշրջանի համար դրական զարգացումների կհանգեցնի։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում