Իմ կարծիքով նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, սակայն հավելեց, որ որոշողը  ժողովուրդն է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նոր Սահմանադրության տեքստում պետք է պահպանվի հղումը ՀՀ անկախության հռչակագրին։ 

«2022-2024 թվականներին Անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձներում ես ասել եմ, որ նորից ուսումնասիրելով և նորովի կարդալով Անկախության հռչակագրի տեքստը՝ համոզվել եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ պետություն և պետականություն չի կարող լինել։  Եթե ես սա  ասում եմ, հետևաբար, ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Ընդհակառակը՝ ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ փաստարկներ կբերվեն թե՛ հղումը պահպանելու, թե՛ չպահպանելու օգտին, և այդ քննարկումը կլինի քաղաքական հարթակներում։ 

«Կողմ և դեմ փաստարկներ բերողը լինելու են քաղաքական ուժերն ու քաղաքական առաջնորդները»,- ավելացրեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դրանից հետո հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ։ 

Թեև Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստը, Ադրբեջանը չի շտապում հայկական կողմի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի վերաբերյալ՝ որպես նախապայման ներկայացնելով ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը։ Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ պնդումներ անել, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ ՀՀ անկախության հռչակագրին հղումը տարածքային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ։ Հայկական կողմը բազմիցս հերքել է ադրբեջանական կողմի այս պնդումը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և որևէ կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ 

Հայերեն English Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը