Մարզեր

Սևանի համայնքապետարանի աշխատակիցը մասնակցել է Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքում կայացած «Քաղաքներ-էներգիա-2025» ամենամյա համաժողովին

2 րոպեի ընթերցում

Սևանի համայնքապետարանի աշխատակիցը մասնակցել է Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքում կայացած «Քաղաքներ-էներգիա-2025» ամենամյա համաժողովին

Այս տարի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Covenant of Mayors East (CoM East) նախագիծը համակազմակերպել է Grafting Cities 2025 տարեկան ֆորումը Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքի և Energy Cities-ի հետ, որը կայացել է Բեզանսոն քաղաքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համաժողովին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը, որի կազմում է եղել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Դավիթ Թորոսյանը:

Սևան համայնքը ներառվել է՝ հաշվի առնելով համայնքի ակտիվ մասնակցությունը ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին, ներառյալ Կայուն էներգիայի եվրոպական օրերը:

«Համաժողովը լավագույն հարթակ էր՝ ծանոթանալու գործընկերների հետ, ինչպես նաև իրազեկվել եվրոպական շարժումների և զարգացումների մասին նորագույն տեղեկատվությանը։ Համաժողովի մասնակիցներն ունեցել են հնարավորություն՝ մասնակցելու պանելային քննարկումներին: Պանելային 5 քննարկումներից 1-ը, որին մասնակցել է Սևանը ներկայացնող պատվիրակը, նվիրված է եղել Բեզանսոն քաղաքում աշխատող փայտի արտադրական թափոններով ջեռուցվող կազմակերպության տեխնիկական հնարավորություններին, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանն այդ ոլորտում: 

Համաժողովի ընթացքում Բեզանսոն քաղաքի օրինակով անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգիայի հնարավորություններին, դրա կիրառմանը, հեռանկարներին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում