Իրավունք

2021-2024 թվականներին պարեկային ծառայողներին կաշառք առաջարկելու 96 դեպք է գրանցվել

1 րոպեի ընթերցում

2021-2024 թվականներին պարեկային ծառայողներին կաշառք առաջարկելու  96 դեպք է գրանցվել

2021-2024 թվականներին ոստիկանության պարեկային ծառայողներին կաշառք առաջարկելու 96 դեպք է արձանագրվել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ներկայացված ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման վերաբերյալ զեկույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ 

«2021-2024 թվականների ընթացքում Երևանում կաշառք տալու փորձ կատարելու 67 դեպք է գրանցվել, որոնք արձանագրվել են հենց պարեկների կողմից, իսկ մարզերում՝ 29 դեպք։ Բնականաբար, այս բոլոր դեպքերում պարեկային ծառայողները բերման են ենթարկել այն իրավախախտին, որը համարձակություն է ունեցել պարեկային ծառայողին կաշառք առաջարկել»,– նշեց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում