Քաղաքականություն

Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու առաջին նիստը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու առաջին նիստը

Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու առաջին նիստը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստը վարում է ավագանու ամենատարեց անդամը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ 

Ղուկասյանի առաջարկով նիստը մեկնարկեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեց Գյումրիի օրհներգը։ 

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ավագանու առաջին նիստին չեն մասնակցելու։ 

Ավագանու առաջին նիստի օրակարգում Գյումրիի քաղաքապետ ընտրելու հարցն է։ Ավելի վաղ ընդդիմադիր երեք ուժեր՝ «Իմ քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել էին, որ աջակցելու են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին։ 

Գյումրիում արտահերթ ընտրությունները կայացել էին մարտի 30-ին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում