Աշխարհ

Փարիզը պլանավորում է պաշտպանական բյուջեն ավելացնել 3 միլիարդ եվրոյով

1 րոպեի ընթերցում

Փարիզը պլանավորում է պաշտպանական բյուջեն ավելացնել 3 միլիարդ եվրոյով

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն անհրաժեշտ է համարում լրացուցիչ 3 միլիարդ եվրո հատկացնել պաշտպանությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BFM TV հեռուստաալիքը։

Բայրուի խոսքով՝ Ֆրանսիային, դատելով ըստ ամենայնի, հարկավոր կլինի լրացուցիչ 3 միլիարդ եվրո հատկացնել 2026 թ. պաշտպանական բյուջեին՝ Ֆրանսիայի ու ԵՄ-ի «անվտանգության և պաշտպանության հարցերում անկախություն» ապահովելու համար:

Նա հավելել է, որ ԵՄ-ն պետք է կարողանա ինքնուրույն ապահովել իր անվտանգությունն անդամ պետությունների համատեղ ջանքերի հաշվին։

Մարտի 5-ին ազգին ուղղված հեռուստաուղերձում նախագահ Էմանուել Մակրոնը ներկայացրել էր պաշտպանության ոլորտում լրացուցիչ ներդրումների իր պլանները: Նա նշել էր, որ Ֆրանսիան հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ին, բայց պետք է ամրապնդի իր անկախությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում