Գեղարքունիքի մարզում կատարվել է 1466,5 հեկտար գարնանացան
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2025 թվականի ապրիլի 14-ի դրությամբ արդեն կատարվել է 1466,5 հեկտար գարնանացան։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, գարնանացանի աշխատանքները հիմնականում սկսվել են ապրիլի առաջին օրերից։ Արդեն ցանվել է 1317,5 հեկտար գարի, 140 հեկտար գարնանացան ցորեն, 5 հեկտար վարսակ և 4 հեկտար հաճար։
Վարդենիս համայնքում ցանվել է 570 հեկտար գարի, Մարտունի համայնքում՝ 130 հեկտար գարնանացան ցորեն և 315,5 հեկտար գարի, Սևան համայնքում՝ 30 հեկտար գարի, Գավառ համայնքում՝ 400 հեկտար գարի, 10 հեկտար գարնանացան ցորեն, 5 հեկտար վարսակ, 2 հեկտար հաճար, Ճամբարակ համայնքում՝ 2 հեկտար գարի, 2 հեկտար հաճար։
Եղած տեխնիկական միջոցները և սերմացուն բավարար են գարնանացանը նախատեսված ժամկետներում ավարտելու համար։
Գարնանացանը կշարունակվի մինչև մայիսի երրորդ տասնօրյակը։