«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած անձն ազատազրկվել է

4 րոպեի ընթերցում

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, ընդգծելով, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը:

«Գլխավոր դատախազությունը 2024 թվականի մարտի 25-ին տեղեկացրել էր, որ դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 

Դատախազությունից հիշեցնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Արարատի մարզի համայնքներից մեկի բնակիչ Կ.Խ.-ն 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, այցելել է նույն համայնքի բնակիչ Ա.Վ.-ի բնակարան և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց՝ որպես ընտրակաշառք, առաջարկել 30 հազար դրամ: Քաղաքացին մերժել էր առաջարկը: Բացի այդ, Կ.Խ.-ն ընտրակաշառք էր առաջարկել նաև Ա.Վ.-ի երկու դուստրերին: Նրանցից մեկը համաձայնել էր առաջարկին և ստացել 30 հազար դրամի չափով ընտրակաշառք:

Կ.Խ.-ի գտնվելու վայրը պարզ չլինելու և քննությունից թաքնվելու հիմքերով՝ նրա նկատմամբ 2021 թվականի հուլիսի 1-ին հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: 

2024 թվականի մարտի 5-ին Կ.Խ.-ն ներկայացել էր Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին, որտեղ ձերբակալվել էր ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մարտի 6-ի որոշմամբ՝ մեղադրյալ Կ.Խ.-ի նկատմամբ կիրառվել էին համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք՝ 2 ամիս ժամանակով, 1 մլն դրամի չափով գրավ և բացակայելու արգելք:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 17-ի  դատավճռով  Կ.Խ.-ն մեղավոր  էր ճանաչվել, նրա նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկումը՝ 4 տարի 6 ամիս ժամկետով (պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, սահմանվել էր փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով):

Կ.Խ.-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեմ Գլխավոր դատախազության կողմից բերվել էր վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, մերժվել էր: 

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որը բավարարվել է:

Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ փոփոխել է Կ.Խ.-ի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ հակակոռոպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի որոշումը, վերացրել է Կ.Խ.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը և թողել կրելու 4 տարի 1 ամիս 17 օր ժամկետով ազատազրկումը:

Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում