Մարզեր

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց ու անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց ու անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ապրիլի 15-ի կեսգիշերից սկսած Գեղարքունիքի մարզի շրջաններում թեև ձյուն է տեղացել, սակայն բոլոր ճանապարհները բաց ու անցանելի են տրանսպորտային երթևեկության համար։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ավտոճանապարհները սպասարկող բոլոր կազմակերպությունները գիշերային ժամերից սկսել և առավոտյան շարունակել են իրականացնել ձնամաքրման, առանձին հատվածներում նաև աղ-ավազով մշակման աշխատանքներ։ 

Կեսօրին դրական ջերմաստիճանով պայմանավորված մարզի միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհներին արդեն ձնածածկույթ չկա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում